Գլխավոր Միջոցառումներ Վարժանքներ՝ Տավուշում

Վարժանքներ՝ Տավուշում

3235
Տարածել

Անցած շաբաթ Տավուշի մարզային փրկարարական վարչությունը Բերդ խոշորացված համայնքի Չինչին եւ Նավուր բնակավայրերում անցկացրել է «Բնակչության ազդարարման, տարհանման եւ պատսպարման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք:

Վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Վիկտոր Աբազյանի խոսքով, ուշադրություն է դարձվել հատկապես այն հաստատություններին, որոնք ունեն միջհարկային փայտե կառուցատարրեր։ Ժամանակակից զինատեսակների կիրառման պարագայում դրանք կարող ենք հեշտությամբ փլվել եւ հրդեհի օջախ դառնալ։

Գործարկվել են համայնքի շչակները, որոնցից մեկը նոր է, ձեռք է բերվել ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի շրջանակում։ Ստուգվել են շչակների լսելիությունը, ծածնածածկույթը։

Գործնական մասից հետո դպրոցականների համար անցկացվել է դասախոսություն՝ «Օդային տագնապի» դեպքում վարվելակերպի կանոների, քաղաքացիական պաշտպանության ազդանշանների վերաբերյալ։

«Առանձին անցկացրինք տարհանման մարմինների ծալավում, կատարեցինք բնակչության եւ տրանսպորտային միջոցների հաշվառում։ Տարհանման մարմնին կցագրված վարորդներին, որոնք արտակարգ իրավիճակում պիտի կատարեն բնակիչների տեղափոխում անվտանգ վայր, տվեցինք ցուցումներ եւ ստուգեցինք գործնական հմտությունները»,- մանրամասնեց բաժնի պետը։

Բնակավայրերի ղեկավար կազմի հետ քննարկվել են պատսպարման համար ամենաանվտանգ կառույցները, ու թե որքան արդյունավետ ու արագ հնարավոր կլինի իրականացնել կցագրված բնակիչների տարհանումը՝ խցանումներից ու կուտակումներից խուսափելու համար։

Վարժանքի վերջում կողմերը պայմանավորվել են ավելացնել թեմատիկ գործնական միջոցառումները։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են մասնակիցերը