Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ

2946
Տարածել

2021 թվականի սեպտեմբերի 2-8-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ.

· Սեպտեմբերի 3-ին. Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արեւեք՝ 2-3 բալ ուժգնությամբ եւ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արեւեք՝ 4-5 բալ ուժգնությամբ, որը զգացվել է ՀՀ տարածքում՝ Շիրակի մարզի Սարագյուղ, Զույգաղբյուր, Ամասիա, Աշոցք, Թավշուտ, Բավրա եւ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

· Սեպտեմբերի 5-ին․ Հայաստանում՝ Շորժա գյուղից 3 կմ հարավ-արեւեք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ

· Սեպտեմբերի 4-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Սարայ քաղաքից 25 կմ հարավ՝ 4-5 բալ ուժգնությամբ.

· Սեպտեմբերի 6-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 45 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ եւ 34 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ.

· Սեպտեմբերի 7-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 46 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով մեկ երկրաշարժ՝ սպտեմբերի 8-ին 7,0 մագնիտուդով Մեքսիկայի Գեռերո նահանգի Ակապուլկո դե Խուարես քաղաքից 21 կմ դեպի հյուսիս-արեւելք: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 1 մարդ:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»