Գլխավոր ՀՀ ՆԳՆ 53 խորհրդատվություն, 23 ուղեգրում, 4 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

53 խորհրդատվություն, 23 ուղեգրում, 4 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

3160
Տարածել

Օգոստոսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տրամադրել 53 քաղաքացու:

Բուժկանխարգելման բաժին է դիմել 33 մարդ՝ 16 ծառայող, 15 ընտանիքի անդամ, 2 կենսաթոշակառու։ 23-ն ուղեգրվել է ստացիոնար բուժման։

Վարչության շտապօգնության մեքենան կատարել է 4 ելք։

Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով՝ օգոստոսի 9-13-ն անցկացվել է «Առաջին օգնության ցուցաբերում» թեմայով դասընթաց 13 օղակի հրամանատարի մասնակցությամբ։

Օգոստոսի 11-ին բուժանձնակազմը Լուսակերտում մասնակցել է սեպտեմբերի 3-ին կայանալիք ցուցադրական վարժանքի փորձնական փուլին: