Գլխավոր ՀՀ ՆԳՆ 45 խորհրդատվություն, 18 ուղեգրում, 2 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթ

45 խորհրդատվություն, 18 ուղեգրում, 2 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթ

3201
Տարածել

Հուլիսի 23-30-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 45 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 35 մարդ` 20 ծառայող, 11 ընտանիքի անդամ, 4 կենսաթոշակառու։ 18-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Վարչության շտապ օգնության մեքենան կատարել է երկու ելք: