Գլխավոր Միջոցառումներ Ավարտվեց ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորողների պրակտիկան

Ավարտվեց ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորողների պրակտիկան

2097
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» միջին մասնագիտական կրթական ծրագրի բոլոր մասնագիտությունների երկրորդ կուրսերի սովորողները («Հրդեհային պաշտպանություն», «Կառավարում արտակարգ իրավիճակներում», «Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում եւ նորոգում») հունիսի 22-հուլիսի 1 ժամանակահատվածում, արտադրական պրակտիկայի շրջանակներում, եղել են «Օրհուս կենտրոնում», որտեղ քննարկել են բնապահպանական խնդիրներ, «Nairi insurance» ապահովագրական ընկերությունում, «Global credit» վարկային կազմակերպությունում:

Պրակտիկայի վերջին օրը՝ հուլիսի մեկին, ՃԿՊԱ բակում կազմակերպվել էր գործնական պարապմունք՝ սպորտլանդիա, որին մասնակցում էր չորս թիմ՝ յոթական անդամով: Բաժանումը պատահական չէր, հենց յոթ հոգուց է բաղկացած հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկը:

Առավել մանրամասն՝ այստեղ