Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկու երկրաշարժ

2416
Տարածել

Նոյեմբերի 11-17-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է երկու երկրաշարժ. նոյեմբերի 12-ին Հայաստանում՝ Դիլիջան քաղաքից 9 կմ հարավ-արեւմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ, նոյեմբերի 14-ին Հայաստան-Իրան սահմանային գոտի՝ Մեղրի քաղաքից 3 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ

Նոյեմբերի 11-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 7 կմ հարավ-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ եւ Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 28 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է մեկ երկրաշարժ: Նոյեմբերի 15-ին ուժեղ երկրաշարժ է գրանցվել Ֆիլիպիններում՝ Բուտուան քաղաքից 86 կմ արեւելք, որն ունեցել է 6,1 մագնիտուդ: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»