Գլխավոր ՀՀ ՆԳՆ Հաստատվել են փրկարար ծառայողների ուսման եւ պաշտոնի նշանակման կարգերը

Հաստատվել են փրկարար ծառայողների ուսման եւ պաշտոնի նշանակման կարգերը

4352
Տարածել

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի 2020 թվականի օգոստոսի 6-ի 475-Ն որոշմամբ, հաստատվել են փրկարար ծառայողի ուսումնական դասընթացում ներգրավելու, դասընթաց անցկացնելու կարգը եւ պայմանները, դասընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը:

Ըստ որոշման, առաջին անգամ փրկարար ծառայության կրտսեր խմբի պաշտոնի նշանակվող թեկնածուները մրցույթը հաղթահարելուց հետո եռամյսա ուսումնական դասընթաց են անցնում ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում: Ուսուցումն իրականացվում է տեսական եւ գործնական պարապմունքների միջոցով: Փրկարար ծառայությունից ազատված եւ նորից աշխատանքի ընդունվողները դասընթաց չեն անցնում: Երեք ամսում 10 օր դասընթացին անհարգելի չներկայացած թեկնածուն հեռացվում է դասերից:

Նախքան դասընթացների մեկնարկը ՃԿՊԱ-ն մշակում եւ հաստատում է յուրաքանչյուր պաշտոնի համար քննական հարցաշար: Եռամսյա դասընթացի ավարտին թեկնածուն մեկ քննություն է հանձնում: Քննությունը հաղթահարած թեկնածուն մեկ օրվա ընթացքում նշանակվում է աշխատանքի: Քննությունը չհաղթահարած թեկնածուի եռամյսա փորձաշրջանը երկարացվում է մեկ ամսով եւ նշանակվում է նոր քննություն: Երկրորդ քննությունը չհաղթահարած թեկնածուն որեւէ պաշտոնի չի նշանակվում:

Փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգը հաստատվել էր անցած ամիս՝ 2020 թվականի հուլիսի 23-ին, ՀՀ կառավարության 1244-Ն որոշմամբ: