Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԱԻՆ-ը կմասնակցի Սյունիքի խնդիրների արձագանքմանը

ԱԻՆ-ը կմասնակցի Սյունիքի խնդիրների արձագանքմանը

2053
Տարածել

ՀՀ վարչապետի 2021 թվականի հունվարի 15-ի 23-Ա որոշմամբ ստեղծվել է «2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների եւ նոյեմբերի 9-ին Հայաստանի հանրապետության վարչապետի, Ադրբեջանի հանրապետության նախագահի եւ Ռուսաստանի դաշնության նախագահի հայտարարության դրույթների իրագործման հետեւանքով Հայաստանի հանրապետության Սյունիքի մարզում առկա եւ հնարավոր խնդիրների բացահայտման եւ օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող» աշխատանքային խումբ:

Ղեկավարը վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն է: Խմբում ներկայացուցիչներ ուներ պաշտպանության, էկոնոմիկայի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի եւ այլ նախարարություններ, ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, պետական այլ օղակներ:

Աշխատանքային խմբում ներկայացված է նաեւ արտակարգ իրավիճակների նախարարությունը, ի դեմս՝ փոխնախարար Արկադի Բալյանի: