Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

1751
Տարածել

2020 թվականի մարտի 26-ից ապրիլի մեկը Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ․ մարտի 30-ին ԱՀ-ում՝ Քարվաճառ քաղաքից 29 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ՝

  • Մարտի 26-ին Իրանում՝ Մակու քաղաքից 67կմ հյուսիս-արեւմուտք 4-5 բալ ուժգնությամբ։
  • Մարտի 29-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 26կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է երկու երկրաշարժ: Մարտի 26-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպիններում` Կաբլալան քաղաքից 7 կմ դեպի արեւմուտք: Մարտի 31-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում` Այդահո նահանգի Բոյսե քաղաքից 133 կմ դեպի հյուսիս-արեւելք գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6,5 մագնիտուդ։ Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»