Գլխավոր Միջոցառումներ Փրկարարական գույքի ցուցադրություն` Գյումրիում

Փրկարարական գույքի ցուցադրություն` Գյումրիում

2489
Տարածել

«Երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետների դիմակայունության օրվա» խորհրդով այսօր Գյումրիում կատարվեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձանին ծաղիկներ խոնարհեցին երկրի պաշտոնատար անձինք, հարյուրավոր քաղաքացիներ ու հյուրեր: Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Խոնարհումին հաջորդեց քաղաքապետարանի դիմաց փրկարարական գույքի ցուցադրությունը: Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Ալեքսան Գյոզալյանի խոսքով` ցուցադրությունը հիշեցում էր փրկարար ծառայության զարգացման մասին: Այսօր մենք ունենք այնպիսի հիդրավլիկ գործիքներ, որոնք 31 տարի առաջ կարող էին հաշված րոպեներում տեղաշարժել եւ կտրել բետոնե փլատակները, փրկել մարդկանց: Համալրվում է տեխնիկական բազան. Շիրակի մարզին Ճապոնիայի կառավարության նվիրած 6 ISUZU մակնիշի մեքենաներին շուտով կավելանա եւս 7-ը:

«Երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետների դիմակայունության օրվա» շրջանակներում բացի փրկարարական գույքի ցուցադրությունից կազմակերպվել եւ կազմակերպվում են տարհանման վարժանքներ ու դասախոսություններ Երեւանի եր բոլոր մարզերի հանրակրթական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում, այլ կազմակերպություններում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել  է վարչությունը