Գլխավոր Վերլուծություն Որ ունենանք մաքուր օդ

Որ ունենանք մաքուր օդ

2414
Տարածել

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (www.e-draft.am) հանրային քննարկման է ներկայացվել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծ:

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենք ընդունվել է 1994 թվականին: Անհրաժեշտ է վերանայել հին մոտեցումները:

Նոր օրենքի նպատակն է իրավական հիմքով ապահովել մթնոլորտային օդի պահպանության արդյունավետ կառավարումը` ժամանակակից մոտեցումներին համապատասխան եւ կայուն զարգացման համատեքստում: Նախագծի ընդունումը կամրագրի մթնոլորտային օդի պահպանության ժամանակակից մոտեցումները, կսահմանափակվեն եւ կհաշվառվեն անշարժ եւ շարժական աղբյուրներից վնասակար նյութերի եւ ջերմոցային գազերի արտանետումները, ստացված տվյալների հիման վրա կիրականացվի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգ եւ այլն: Արդյունքում Հայաստանում կունենանք օդի որակի գնահատման աշխարհում ընդունված չափանիշներ:

Օրենքի նպատակներն ու խնդիրներն են. մարդու առողջության եւ շրջակա միջավայրի համար բարենպաստ մթնոլորտային օդի որակի ապահովումը, ՝ այն աղտոտումից (բնական եւ տեխնածին) պաշտպանելու միջոցով, կյանքի համար  օպտիմալ մթնոլորտի գազային կազմի պահպանումը` ֆիզիկական ներգործությունները կանխելու եւ սահմանափակելու միջոցով, մթնոլորտի օզոնային շերտի քայքայման, ինչպես նաեւ եղանակի եւ կլիմայի,մարդու առողջության, բուսական ու կենդանական աշխարհի վրա բացասաբար ազդող ներգործությունների կանխարգելումը, մթնոլորտային օդի վրա վնասակար քիմիական, ֆիզիկական, կենսաբանական եւ այլ ներգործությունների կանխումը եւ նվազեցումը, շրջակա միջավայրի վրա մթնոլորտային օդի աղտոտվածության անդառնալի     հետեւանքների բացառումը, մթնոլորտային օդի վիճակի վերաբերյալ տեղեկատվության լիարժեքության եւ  հասանելիության  ապահովումը եւ այլն: