Գլխավոր Միջոցառումներ Ուժեղ երկրաշարժի դեպքում միջազգային համագործակցության ամրապնդման հեռանկարներ

Ուժեղ երկրաշարժի դեպքում միջազգային համագործակցության ամրապնդման հեռանկարներ

2730
Տարածել

Հունիսի 17-21-ը Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունը (SDS) կազմակերպել է «D-A-CH-L RDC/UCC» խորագրով դասընթաց, որին մասնակցել են նաեւ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Փրկարար ուժերի վարչության ՓՈՒ համակարգման եւ որակավորման կազմակերպման բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Բագրատ Վարդազարյանը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, փ/ծ մայոր Գարրի Արմաղանյանը, Բնակչության պաշտպանության եւ աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության աղետների հետեւանքների վերացման կազմակերպման, կանխատեսումների եւ ծրագրավորման բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Կարեն Բաբասյանը եւ Ծառայության կազմակերպման վարչության ներքին վերահսկողության բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Նորայր Աղամալյանը։

Միջոցառման նպատակն էր ուժեղ երկրաշարժի դեպքում միջազգային համագործակցության մեխանիզմների ուսումնասիրումն ու գիտելիքների ամրապնդումը, հայկական քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ թիմի անդամների վերապատրաստումը։

Մասնակցում էին մոտ 25 փրկարար եւ փորձագետ Շվեյցարիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Լյուքսեմբուրգից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից։

Քննարկվել են հետեւյալ թեմաները՝ ընդունման եւ հանձնման կետ (RDC), hամագործակցություն, վերլուծում եւ պլանավորում (Analysis and planning), ՔՈՓ թիմերի համագործակցության կենտրոն (UCC), ՔՈՓ թիմերի տեղամասային համագործակցության կենտրոն (SCC):

Տեսական մասին հաջորդել են գործնական պարապմունքները․ փրկարարները խաղարկել են ընդունման եւ հանձնման կետ եւ ՔՈՓ թիմերի համագործակցության կենտրոն՝ որպես առաջինը ժամանող միջազգային թիմ։

Դասընթացի ավարտին բոլորը ստացել են վկայագրեր։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել է Կարեն Բաբասյանը