Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2651
Տարածել

2019 թվականի մարտի 20-26-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 13 երկրաշարժ.

Մարտի 19-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 16 կմ հյուսիս-արեւմուտք 4 բալ ուժգնությամբ, 15 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ եւ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում` Զաքաթալա քաղաքից 24 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։

Մարտի 20-ին Իրանում՝ Մակու քաղաքից 2 կմ հյուսիս-արեւմուտք 3-4 բալ ուժգնությամբ, Խոյ քաղաքից 18 կմ հարավ-արեւմուտք 3-4 բալ ուժգնությամբ եւ 18 կմ հյուսիս-արեւմուտք 3-4 բալ ուժգնությամբ։

Մարտի 21-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 29 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ եւ Վրաստանում՝ Թելավի քաղաքից 24 կմ արեւելք 3 բալ ուժգնությամբ։

Մարտի 24-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 15 կմ հարավ-արեւմուտք 5 բալ ուժգնությամբ եւ Թուրքիայում՝ Վան քաղաքից 52 կմ հյուսիս-արեւելք 4 բալ ուժգնությամբ։

Մարտի 25-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 29 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ եւ Վրաստանում Թելավի քաղաքից 29 կմ հյուսիս-արեւելք 3-4 բալ ուժգնությամբ։

Մարտի 26-ին Վրաստանում՝ Թելավի քաղաքից 24 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է երկու երկրաշարժ: Մարտի 23-ին եւ 24-ին 6,1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել համապատասխանաբար Կոլումբիայում` Արմենիա քաղաքից 70 կմ դեպի արեւմուտք եւ Ինդոնեզիայում (Մոլուքյան ծով)` Բիտունգ քաղաքից 140 կմ արեւելք: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»