Գլխավոր ՀՀ ՆԳՆ Գումարվեց ՄՀՀ առաջին նիստը

Գումարվեց ՄՀՀ առաջին նիստը

2718
Տարածել

Մարտի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության համատեղ ջանքերով իրականացվող «Աղետների ռիսկի նվազեզման նպատակով ճգնաժամային հաղորդակցության եւ հանրային իրազեկման բարելավման» ծրագրի միասնական համակարգող հանձնաժողովի առաջին նիստը՝ ծրագրի տնօրեն, ԱԻ փոխնախարար Արկադի Բալյանի նախպագահությամբ: Ներկա էին ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, ծրագրի ճապոնացի պատասխանատուներ հանրային իրազեկման հարցերով խորհրդատուներ, ճապոնական «ՕՅՕ» միջազգային կորպորացիայի ներկայացուցիչներ Քոիչի Շիվակուն եւ Օսամու Նիշիին, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության Ուզբեկստանի գրասենյակից Հիրոմիցու Մուրաին:

Միասնական համակարգող հանձնաժողովը նիստեր կգումարի տարին մեկ անգամ, տարվա ընթացքում նիստեր կհրավիրի եւ ծրագրի կատարմանը կհետեւի աշխատանքային խումբը: «Աղետների ռիսկի նվազեզման նպատակով ճգնաժամային հաղորդակցության եւ հանրային իրազեկման բարելավման» ծրագրի նպատակն է աղետների վերաբերյալ ճիշտ եւ պատշաճ տեղեկությունների տրամադրումը բնակչությանը: Իսկ սրա համար պետք է զարգացնել եւ ամրապնդել լրատվամիջոցների՝ ճգնաժամային հաղորդակցության կարողությունները: Պետք է ձեւավորվի տեղեկատվական գործուն համակարգ, որը կաշխատի ոչ թե աղետից-աղետ, այլ՝ մշտապես: Ծրագրի շրջանակներում կազմակերպվող սեմինարին կմասնակցեն ԱԻՆ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ եւ սովորական քաղաքացիներ, քանի որ քաղաքացին եւս այս ծրագրի շահառու է: Տարին երկու անգամ մոնիթորինգ կարվի, ամեն գործողությունից հետո կկատարվեն «Առկյա իրավիճակ/ցանկալի արդյունք» ձեւաչափով վերլուծություններ:

Ճապոնացի փորձագետներն հույս հայտնեցին, որ համատեղ ջանքերով կհասնենք դրված նպատակներին, ԱԻ փոխնախարար Արկադի Բալյանը բոլորին մաղթեց արդյունքաբեր աշխատանք:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ