Գլխավոր ՀՀ ՆԳՆ Ֆելիքս Ցոլակյանը՝ ԱԻ նախարար

Ֆելիքս Ցոլակյանը՝ ԱԻ նախարար

4152
Տարածել

Հայաստանի հանրապետության նախագահի 2018 թվականի հոկտեմբերի 4-ի ՆՀ-433-Ա հրամանագրով Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար:

Ֆելիքս Ցոլակյանի կենսագրականը.

 

Ծնվել է 1952թ. հունվարի 27-ին Շիրակի մարզի (նախկինում՝ Անիի շրջան) Ներքին Ջրափի գյուղում: 

1974թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Պատմաբան: Գեներալ-լեյտենանտ: 

1974-1976թթ. եղել է Արարատի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումի ուսուցիչ:

1976-1980թթ.՝ ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի քարտուղար, 2-րդ քարտուղար:

1980-1985թթ.՝ ՊԱԿ-ի Գորիսի բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր, 1985-1991թթ.՝ Եղեգնաձորի բաժանմունքի պետ:

1991-1992թթ.՝ Եղեգնաձորի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ:

1993-1996թթ.՝ Ազգային անվտանգության Մասիսի բաժանմունքի պետ, 1996-1997թթ.՝ Շիրակի մարզային վարչության պետ, 1997-1999թթ.՝ Երեւանի քաղաքային վարչության պետ:

1999-2002թթ.՝ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար, 2002-2003թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության ղեկավար:

2003-2007թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ:

2007թ.՝ ՀՀ նախագահի խորհդական, 2007-2013թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

2013-2016թթ.՝ ՀՀ Շիրակի մարզպետ:

2016-2017թթ.՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար: 

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

2018 թվականի հոկտեմբերի 4-ին նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար:

Պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» (2005թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի (2016թ.) մեդալներով: 

Ամուսնացած է, ունի երկու զավակ: