Գլխավոր Վերլուծություն Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

775
Տարածել

2018 թվականի հունվարի 15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հավատարմագրման եւ լիցենզավորման գործակալությունում գրանցված էր 18 793 արտադրական վտանգավոր օբյեկտ՝ ԱՎՕ, իսկ սեպտեմբերի կեսին՝ 19 359: Տարեսկզբի համեմատ արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է 566-ով կամ 0,3 տոկոսով:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտներ են որակվում ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական եւ ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները, կաթսայատները, շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ-ների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են եւ դարձել են մետաղի ջարդոն: Արտադրական վտանգավոր օբյեկտների մոտ 70 տոկոսը վերելակներն են: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ. «Ալմաքար» ՍՊԸ՝ 6, «Հատուկ Ցեմենտ» ՍՊԸ՝ 17, «Հարվալ Մաշինարի» ՍՊԸ՝ 21, «Պար-Արտ» ՍՊԸ՝ 16 եւ այլն: