Սեպտեմբերի 3-14-ը ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի պատվիրակությունը դասընթացներ է անցկացնում Լոռու մարզի հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմերի հետ: Ուսուցանող խմբերը հանդիպել են ԱՄՆ դեսպանատան երկկողմանի գործերով պատասխանատու մայոր Դոնալդ Հարփերի եւ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Կարեն Հովհաննիսյանի հետ: Սեպտեմբերի 14-ին Վանաձորում կկայանա համատեղ ուսումնավարժություն:
Մանրամասները՝ վարժանքից հետո: