Գլխավոր Վերլուծություն Այսօրվանից գործարկվում է Սենդայի ծրագրի իրականացման մոնիթորինգի համակարգը

Այսօրվանից գործարկվում է Սենդայի ծրագրի իրականացման մոնիթորինգի համակարգը

999
Տարածել

2019 թվականի մայիսի 13-17-ը Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում տեղի կունենա Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ համաշխարհային հինգերորդ համաժողովը: Հավաքին ընդառաջ, Միավորված ազգերի կազմակերպության աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի նախաձեռնությամբ մշակված կայքում (https://sendaimonitor.unisdr.org) այսօրվանից՝ 2018 թվականի մայիսի 15-ից կտեղադրվեն Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրի միացած երկրների կատարած աշխատանքների մասին տեղեկություններ: Սա կդառնա Սենդայի ծրագրի իրականացման մոնիթորինգի համակարգ:

Նախքան սա՝ 2017-ի վերջից, անցկացվում էին Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրի մոնիթորինգի վերաբերյալ տեխնիկական աշխատաժողովներ, որոնց ժամանակ երկրները մոնիթորնիգի գործիքակազմը աշխատեցնելու հմտություներ էին ձեռք բերում:

Գործարկվող կայքում կլինեն հետեւյալ հիմնական բաժինները.

  1. Երկրի առաջընթացը Սենդայի ծրագրի եւ Կայուն զարգացման օրակարգի շրջանակներում
  2. Գլոբալ ռիսկի միտումներ
  3. Աղետների ռիսկերի նվազեցման ազգային եւ տեղական ռազմավարություններ
  4. Բնապահպանական, տեխնոլոգիական եւ կենսաբանական վտանգներ

Կայքը կդառնա նաեւ փորձի փոխանակման հարթակ: Երկրները նշված չորս բաժնում պետք է զեկույցներ հրապարակեն Սենդայի գործողությունների ծրագրի յոթ հիմնական թիրախի վերաբերյալ. Մահացությունը, վնասները եւ նյութական կորուստները արտակարգ իրավիճակներից, աղետների ռիսկի կառավարման ոլորտում միջազգային համագործակցություն, վաղ ազդարարման համակարգ եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ