Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Փակ վնասվածքներ

Փակ վնասվածքներ

973
Տարածել

Առօրյայում հաճախ են պահատում ոչ շատ ծանր վնասվածքներ՝ քերծվածքներ, կտրած-պատռած վերքեր եւ այլն: Դժվար թե լինի մեկ մարդ, որն իր կյանքում գոնե մեկ անգամ չի ունեցել նման վնասվածք: Բարեբախտաբար դրանց մեծ մասը վտանգավոր չէ, սակայն հնարավոր են նաեւ լուրջ վնասվածքներ, որոնք պահանջում են շտապ բժշկական միջամտություն:

Փափուկ հյուսավածքների վնասվածքների լինում են փակ եւ բաց: Փակ վնասվածքի ժամանակ մաշկի ամբողջականությունը չի խախտվում: Ամենահասարակ փակ վնասվածքը ենթամաշկային արյունազեղումն է կամ կապտուկը, երբ ոչ ուժեղ հարվածի հետեւանքով մաշկի տակ վնասվում են մազանոթները: Արյունը կուտակվում է մաշկի տակ, այդ մասում մաշկի գույնը փոխվում է, առաջանում են այտուց եւ կապտուկ: Հարվածից վնասվածքի տեղը կարմրում է, որոշ ժամանակ անց մաշկը դառնում է մուգ կարմիր կամ մանուշակագույն: Մի քանի օր անց մաշկի գույնը դառնում է կապտականաչավուն կամ դեղին:

Փակ վնասվածքի դեպքում բարձրացրեք վնասված մասը, սահմանափակեք շարժումները, սառեցրեք վնասված մասը սառը թրջոցներով կամ սառցապարկերով: Սառեցումը շարունակեք վնասվածք ստանալուց 24-48 ժամվա ընթացքում: Մաշկի եւ սառցապարկի միջեւ միշտ դրեք սրբիչ կամ վնասվածքի կտոր: