Գլխավոր ՀՀ ՆԳՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ Է 45 ՈՍՏԻԿԱՆ, 15 ԱԱԾ-ԱԿԱՆ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ Է 45 ՈՍՏԻԿԱՆ, 15 ԱԱԾ-ԱԿԱՆ

990
Տարածել

2016-ի հոկտեմբերին տեղեկացրել ենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը առանձին-առանձին դիմել էին ԱԻ նախարարությանը և խնդրել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կազմակերպել ուղղահայաց հարթության մեջ պարաններով մագլցելու վերապատրաստման դասընթացներ՝ ոստիկանության զորքերի և ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների ծառայողների համար:

Ակադեմիայի մասնագետները դասընթացի թեմաներ և ժամանակացույց են մշակել: Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դեկանի տեղակալ Սամվել Շահմուրադյանից տեղեկացանք, որ արդեն չորս խմբով 60 մարդ է վերապատրաստվել (45 ոստիկան, 15 ԱԱԾ-ական): Այս շաբաթ վերապատրաստվեց ոստիկանների երրորդ խումբը:

Դասընթացի հիմնական ուղղությունն է՝ բարձունքների վրա աշխատանքների անվտանգության ապահովման հիմունքները: Սրանով վերապատրաստվողները նախնական գիտելիք և հմտություն են ձեռք բերում, որը կարող են օգտագործել իրենց մարտական առաջադրանքները կատարելիս:

Թե՛ ոստիկանները, թե՛ ԱԱԾ-ականները գոհ են դասընթացներից և առաջարկել են կազմակերպել առավել խորացված ուսուցում: Հարցը քննարկվում է:

 

Ա.Զ.