Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 153 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

153 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2350
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը նոյեմբերի 16 23-ը ժամանակահատվածում ստացել է 159 զանգ, որից 153-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ: Այս 153-ից 148-ը եղել է կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. հինգը՝ ռազմական դրության, մեկը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։