Գլխավոր Միջոցառումներ «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում»

«Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում»

3250
Տարածել

2020 թվականի հոկտեմբեր-2022 թվականի սեպտեմբեր հատվածում Հայաստանում կիրագործվի Եվրոպական միության «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» թվինինգ ծրագիրը: Կատարողներն են Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալությունը, Լատվիայի ներքին գործերի նախարարությանն առընթեր հրշեջ-փրկարարական վարչությունը, հայկական կողմից՝ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը: Ծրագրի մանրամասները հստակեցնելու համար Հայաստանում է Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալության ներկայացուցիչ, թվինինգի մշտական խորհրդատու Ջոն Անդերսենը: Նա արդեն հանդիպել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանին, իսկ այսօր հանդիպեց ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարությանը:

Առավել մանրամասն՝ այստեղ