Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Այրվածքներ.քիմիական այրվածք

Այրվածքներ.քիմիական այրվածք

1832
Տարածել

Քիմիական այրվածքները սովորաբար առաջանում են ուժեղ թթուներից կամ հիմքերից: Այս նյութերը կարող են արագ քայքայել մաշկը: Քիմիական այրվածքները կարող են առաջանալ քիմիական նյութի հետ շփումից անմիջապես հետո կամ որոշ ժամանակ անց:

Քիմիական նյութի ազդեցությունը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ այն գտնվում է մաշկի վրա: Ուստի պետք է շտապ հեռացնել այն մաշկի վրայից` լվանալով հոսող ջրի տակ: Որոշ նյութեր, օրինակ, չհանգած կիրը, որոշ թթուներ, ջրի հետ փոխազդելով, ջերմություն են արտադրում, այդ պատճառով, մինչև ջրով լվանալը, աշխատեք հնարավորինս արագ հեռացնել քիմիական նյութը չոր գործվածքով կամ փափուկ խոզանակով: Զգույշ եղեք, քանի որ քիմիական նյութը կարող է դիպչել ձեր մաշկին:

Եթե քիմիական նյութը վնասել է աչքը, ապա առնվազն 15 րոպե լվացեք այն հոսող ջրի տակ: Վնասված աչքը պահեք առողջ աչքի մակարդակից ցածր՝ աղտոտումից պաշտպանելով առողջ աչքը): Աշխատեք, որ ջուրը մուտք գործի կոպերի տակ: Մի՛ տրորեք աչքը:

Այրվածքով տուժածին առաջին օգնություն ցուցաբերելիս՝ առաջին հերթին ապահովեք սեփական անվտանգությունը և կատարեք հետևյալ գործողությունները.

 

  • Դադարեցրեք այրվածք առաջացնող գործոնի ազդեցությունը:
  • Սառեցրեք այրված մակերեսը:
  • Նվազեցրեք վարակի ներթափանցումը:
  • Ձեռնարկեք շոկի զարգացումը կանխարգելող քայլեր:
  • Ահազանգեք շտապօգնություն, վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և դրանք փոխանցեք դեպքի վայր հասած արագ արձագանքման ծառայությունների ներկայացուցիչներին: