ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը 2022 թվականի դեկտեմբերի 19-26-ը ժամանակահատվածում ստացել է 41 զանգ, որից 23-ը՝ հոգեբանական ուղղորդման եւ աջակցության վերաբերյալ:
Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 9 զանգ՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, 5 զանգ՝ 44-օրյա պատերազմից տուժածների, 2 զանգ՝ ինքնասպանության փորձի, մեկական՝ բռնության եւ միջանձնային բնույթի խնդրի վերաբերյալ:
Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։
Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն: