Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկու...

Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկու երկրաշարժ

579
Տարածել

2023 թվականի դեկտեմբերի 6-13-ը ժամանակահատվածում Հայաստանի ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի հանրապետության տարածքում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ:

  • Դեկտեմբերի 12-ին Հայաստանում՝ Աշոցք գյուղից 15 կմ արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի՝ Աշոցք, Մեծ Սեպասար, Ղազանչի, Կարմրավան, Մուսայելյան, ինչպես նաեւ Լոռու մարզի՝ Նորամուտ եւ Կաթնաղբյուր գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 13-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝  Բավրա գյուղից 3 կմ արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ

  • Դեկտեմբերի 7-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝  Մակու քաղաքից 41 կմ հյուսիս՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 8-ին Վրաստանում՝ Բորժոմի քաղաքից 23 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 10-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝  Մակու քաղաքից 8 կմ հյուսիս՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 2 երկրաշարժ: Դեկտեմբերի 7-ին 7,1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Վանուատուի Իսանգել քաղաքից 120 կմ դեպի հարավ-արեւելք: Դեկտեմբերի 11-ին Տոնգայի Նեիաֆու քաղաքից 168 կմ հարավ-արեւմուտք տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6,1 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»