Գլխավոր ՀՀ ՆԳՆ 283,5 միլիոն դրամ ԱԻ նախարարությանը

283,5 միլիոն դրամ ԱԻ նախարարությանը

2759
Տարածել

Հայաստանի հանրապետության կառավարությունը 2019 թվականի հունիսի 27-ի հերթական նիստում որոշել է կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել 95,615 միլիոն դրամ: ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի  9-ի N 377-Լ որոշման համաձայն արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային եւ տեխնիկական անվտանգության հետաքննության գործակալությունը վերակազմավորել է հրդեհային եւ տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության, նախարարության հաստիքների թիվը ավելացել է 40-ով, իսկ այս 40-ի համար 2019 թվականի պետական բյուջեով գումար նախատեսված չէ:

Նշված 95,615 միլիոնից 72,679 միլիոնը աշխատողների աշխատավարձերն ու հավելավճարներն են: Մնացածը՝ հատուկ եւ պարտադիր վճարումներ, մեքենաների եւ սարքավորումների ընթացիկ նորոգում եւ այլն:

Կառավարության մեկ այլ որոշմամբ արտակարգ իրավիճակների նախարարությանը կհատկացվի  187,9 միլիոն դրամ Տավուշի մարզի Բերդավան, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր, Կոթի, Ազատամուտ, Չինարի, Մովսես, Չորաթան, Սարիգյուղ, Ոսկեվան համայնքներում տեղակայված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության հրշեջ փրկարարական հենակետերի գազաֆիկացման, Կոտայքի մարզի Գետարգել համայնքում տեղակայված «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում» մալուխային ցանցի եւ էլեկտրական լուսավորության աշխատանքների կատարման, տարածքի բարեկարգման եւ ցանկապատի կառուցման, 10 դարպասով տեխնիկայի շվաքարանի կառուցման նպատակով: