Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 60 խորհրդատվություն, 39 ուղեգրում, 4 երթ, 1 դասընթաց․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են...

60 խորհրդատվություն, 39 ուղեգրում, 4 երթ, 1 դասընթաց․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

111
Տարածել

2022 թվականի նոյեմբերի 11-17-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 60 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 60 մարդ` 30 ծառայող, 26 ընտանիքի անդամ, 4 կենսաթոշակառու։ 39-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։ Շաբաթվա ընթացքում վարչության մասնագետները «Առաջին բուժօգնություն» թեմայով դասընթաց են կազմակերպել ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» վերապատրաստվող հրշեջ-փրկարարական ջոկատների օղակի հրամանատարների համար:

Վարչության շտապ օգնության մեքենան կատարել է 4 երթ: