Գլխավոր Նորություններ Բարերարների նվիրատվությամբ

Բարերարների նվիրատվությամբ

493
Տարածել

Համալրվում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության նյութատեխնիկական բազան: Իրականացվում են մի շարք ծրագրեր թե՛ պետբյուջեի և թե՛ բարերարների նվիրատվություններով: Օրերս «Դոմինիկ Սիստեմ» ընկերությունը ծառայությանն է նվիրաբերել անտառային հրդեհների և օջախների հայտնաբերման, փրկարարաորոնողական աշխատանքների համար նախատեսված թռչող սարք՝ դրոն, ինչպես նաև մեծ հզորության երկու համակարգիչ, ավելի քան 2 մլն դրամ արժողությամբ:

Համալրվում է նաև Արցախի փրկարար ծառայության ավտոպարկը: Ուկրաինաբնակ բարերարար Արթուր Ալոյանը ծառայությանն է նվիրաբերել 12 մլն 600 հազար դրամ արժողության 2 «ՈՒԱԶ» մակնիշի վագոն-ավտոբուս: Ավելի քան 6 մլն դրամ արժողության ևս մեկ «ՈՒԱԶ» մակնիշի բեռնաուղևորատար էլ նվիրաբերել է Աշոտ Շահմուրադյանը: Մեքենաների բանալիները Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը հանձնել է նյութատեխնիկական ապահովման և պետական ռեզերվների վարչությանը և Շահումյանի ու Շուշիի շրջանների հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներին: