Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 10 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

10 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2508
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը 2021 թվականի դեկտեմբերի 27-ից 2022 թվականի հունվարի 2-ը ժամանակահատվածում ստացել է 10 զանգ:

Զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 6 զանգ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, երկուսը՝ ինքնասպանության փորձի, մեկական՝ ռազմական դրության եւ երեխաներին առնչվող հարցերի վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։