Գլխավոր Միջոցառումներ ՃԿՊԱ ներկայացուցիչները մասնակցել են ՀԱՊԿ միջազգային երիտասարդական դպրոցին

ՃԿՊԱ ներկայացուցիչները մասնակցել են ՀԱՊԿ միջազգային երիտասարդական դպրոցին

2874
Տարածել

Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 11-ին անցկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջազգային երիտասարդական չորրորդ դպրոց-կոնֆերանսը, որին մասնակցել են նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» երկուական դասախոս եւ ուսանող:

Տեսակապով անցկացվող դպրոցին մասնակցել են ոչ միայն ՀԱՊԿ անդամ երկրների (Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան) այլ նաեւ Սերբիայի, Մոնղոլիայի, Վիետնամի ներկայացուցիչներ:

Առավել մանրամասն՝ այստեղ