Գլխավոր Միջոցառումներ Որակավորվում են փ/ծ կենտրոնական ապարատի ծառայողները

Որակավորվում են փ/ծ կենտրոնական ապարատի ծառայողները

2256
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով, մայիսի 17-21 եւ 24-27-ը, ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում» (ՀՆՓԱԻԿ) կանցկացվի փրկարար ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների փրկարարական ծառայողների որակավորման քննություն, որոնց կմասնակցի ԱԻՆ փրկարար ծառայության կենտրոնական ապարատի տարբեր ստորաբաժանումների 324 ծառայող: «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն, փրկարարական կազմավորումները եւ փրկարարները ենթակա են պարտադիր որակավորման՝ երեք տարին մեկ անգամ: Որակավորման քննության ընդունման աշխատանքային խմբում ընդգրկված են մասնագետներ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից», փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչությունից, ՀՆՓԱԻԿ-ից: Աշխատանքային խմբի բոլոր անդամները միջազգային կարգի փրկարարներ են եւ, նշված օրենքի համաձայն, ենթակա չեն որակավորման:

Որակավորման ներկայացված ծառայողները ֆիզիկական պատրաստվածության վարժություններից բացի նաեւ տեսական քննություն են հանձնում: Հարցաթերթիկում ներառված հարցեր են՝ համակցված եւ զուգակցված վնասվածքների բարդույթները, տեղանքում կողմնորոշվելու ձեւերը, հրշեջ տեխնիկայի դասակարգում եւ շահագործման կարգը, տուժածի վիճակի առաջնային եւ երկրորդային զննում, տուժածների եւ բնակչության տարհանման կազմակերպման ձեւերը, մարտական բացազատում, հանգույցներ, արյունահոսության դադարեցման ժամանակավոր եւ վերջնական միջոցներ, ինչպես տուժածներին դուրս բերել խոցված տարածքներից, հանքերի եւ լեռնային փորվածքների առանձնահատկությունները, զբաղեցրած պաշտոնի գործառույթները եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ