Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2248
Տարածել

Մայիսի 14-20-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ  երկրաշարժ չի գրանցել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկու երկրաշարժ.

Մայիսի 14-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Սարայ քաղաքից 43 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։ Մայիսի 16-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 35 կմ հյուսիս-արեւելք։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով մեկ երկրաշարժ: Մայիսի 15-ին 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ամերիկայի միացյալ նահանգների արեւմտյան մասում՝ Նեւադա նահանգի Տոնոպահ քաղաքից 56 կմ դեպի արեւմուտք: Սեյսմիկ իրադարձությանը հետեւել է 4,0 եւ ավելի մագնիտուդով 22 հետցնցում: Մայիսի 18-ին Չինաստանի հարավ-արեւմտյան մասում՝ Յուննան նահանգի Չժաոտուն քաղաքից 36 կմ դեպի արեւմուտք տեղի է ունեցել 5,2 մագնիտուդով երկրաշարժ, որի հետեւանքով զոհվել է 4 մարդ, 23 մարդ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»