Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2065
Տարածել

Դեկտեմբերի 10-16-ը Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ.

  • Դեկտեմբերի 11-ին Վրաստանում՝ Քվարելի քաղաքից 25 կմ հյուսիս-արեւելք 4 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 13-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 35 կմ հյուսիս-արեւմուտք 3-4 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 14-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 31 կմ արեւմուտք 3 բալ ուժգնությամբ եւ Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 39 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով մեկ երկրաշարժ՝ դեկտեմբերի 15-ին 6,8 մագնիտուդով Ֆիլիպինների Մինդանաո կղզու Դավաո քաղաքից 64 կմ հարավ-արեւմուտք: Երկրաշարժին հետեւել է 5 եւ ավելի մագնիտուդով 8 երկրաշարժ: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 8 մարդ, տուժել` 149-ը: Վնասվել է մոտ 1500 շենք:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»