Գլխավոր ՀՀ ԱԻՆ ԱԻՆ մարզիկները կմասնակցեն մարզական փառատոնի

ԱԻՆ մարզիկները կմասնակցեն մարզական փառատոնի

2322
Տարածել

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 11-13-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կանցկացվի հաշմանդամություն ունեցող անձանց մարզական հանրապետական փառատոն 6 մարզաձեւում՝ բասկետբոլ, ծանրամարտ, բազկամարտ, սեղանի թենիս, շախմատ եւ լող։

Հայաստանի ազգային պարաօլիմպիկ կոմիտեի գլխավոր քարտուղար, «Փյունիկ» միության ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանի խոսքով փառատոնին կմսանակցի մոտ 60 մարզիկ՝ ամբողջ հանրապետությունից։  Հաղթողները կստանան դրամական պարգեւներ։

Իրենց հմտությունները կցուցադրեն նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից, փորձառու մարզիկները, այդ թվում՝ անվասայլակով բասկետբոլի «Արտակարգ»  թիմը։

Մանրամասներն՝ առաջիկայում:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. Լուսանկարում բասկետբոլի «Արտակարգ»  թիմն է։ «Արտակարգ»  թիմը մարզական հարուստ կենսագրություն ունի: 2018 թվականի օգոստոսին դարձել է «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցաշարի հաղթող,իսկ նույն տարվա սեպտեմբերին երկորդն էր «Սպորտի եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում անցկացված «3×3» բասկետբոլի մրցաշարում: