Գլխավոր Միջոցառումներ Հայաստանը կմասնակցի «Քաղաքացիական պաշտպանություն-2018» եվրոպական ֆորումին

Հայաստանը կմասնակցի «Քաղաքացիական պաշտպանություն-2018» եվրոպական ֆորումին

908
Տարածել

Մարտի 5-ին եւ 6-ին Բրյուսելում տեղի կունենա Քաղաքացիական պաշտպանության (Բնակչության պաշտպանության) եվրոպական վեցերորդ ֆորումը, որին կմասնակցի նաեւ Հայաստանը: Նման հավաքներ կազմակերպում է Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության եւ մարդասիրական օգնության դեպարտամենտը 2008 թվականից, երկու տարին մեկ:

Կազմակերպիչները վստահ են, որ ֆորումը համախմբում է մասնակից երկրների քաղաքացիական պաշտպանության օղակներին՝ աղետների ռիսկերի կառավարման ոլորտում լավագույն փորձը եւ գաղափարները կիսելու, երկկողմ եւ բազմակողմ համագործակցություններ ձեւավորելու, նոր մարտահրավերների լուծման ուղիները քննարկելու նպատակով: Ֆորումը նաեւ կարեւոր գործիք է միջազգային գործընկերների եւ Եվրոպական հարեւանության երկրների հետ համագործակցության ամրապնդման համար:

«Քաղաքացիական պաշտպանություն-2018»եվրոպական ֆորումի կարգախոսն է. «Քաղաքացիական պաշտպանությունը փոփոխվող ռիսկերի պայմաններում»:

Ֆորումի ժամանակ խոսվելու է Եվրամիության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի ներկայից ե ւապագայից, հաշվի առնելով այն իրողությունը, որ փոփոխվող ռիսկերն արդեն ազդում են քաղաքացիական պաշտպանության պատասխանատուների հանձնառությունների վրա՝տեղական, տարածքային, ազգային եւ համաեվրոպական մակարդակներում:

Ֆորումը կկառուցվի չորս թեմատիկ ոլորտում. «Պատրաստվածության ուժեղացում-ամրապնդում», «Պատասխանատվության պարզեցում», «Կանխարգելման ծրագրերի ընդլայնում», «Ճկունության խթանում եւ ամրապնդում Եվրոպական հարեւանության երկրներում»:

Ֆորումի օրերին գործելու է ռիսկերի իրազեկման եւ հաղորդակցության վերաբերյալ ցուցահանդես: