2022 թվականի մայիսի 19-26-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 37 քաղաքացու:
Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 50 մարդ` 32 ծառայող, 15 ընտանիքի անդամ, 3 կենսաթոշակառու։ 32-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։
Վարչության շտապ օգնության մեքենան կատարել է 11 երթ:
Վարչության մասնագետները մասնակցել են «Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների իրականացումը անտառային տարածքում» եւ «Խոշոր հրդեհ էլեկտրական ենթակայանում» թեմայով ցուցադրական, հատուկ տակտիկական ուսումնավարժությունների: