Այս տարվա օգոստոսին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կազմակերպվեց «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության 25 աշխատակցի փրկարարական պատրաստության դասընթաց՝ տարերային աղետների ժամանակ վերականգնողական աշխատանքներն օպերատիվ կազմակերպելու եւ ուղեւորներին օգնություն ցուցաբերելու նպատակով:
120-ժամանոց դասընթացի տեսական մասի թեմաներն էին՝ «Հրդեհային պատրաստություն եւ հրդեհաշիջման աշխատանքներ», «Առաջին օգնություն», «Փրկարարական գործ», «Բարձրության վրա փրկարարական աշխատանքներ»:
Վերապատրաստված աշխատակիցներին փրկարարի գրքույկ, վկայական եւ կրծքանշան են հանձնել արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, փ/ծ տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը, ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը:
Առավել մանրամասն՝ այստեղ