Արագածոտնի մարզային փրկարարական վարչության եւ ստորաբաժանումների ծառայողները «Վարվեցողության կանոնները երկրաշարժի ժամանակ» թեմայով դասախոսություններ են անցկացրել Ծաղկահովիտի, Ալագյազի միջնակարգ, Սադունցի, Կանիաշիրի հիմնական դպրոցներում։ Արտենի եւ Թաթուլ համայնքներում կազմակերպվել է վարժանք «Ազդարարում, պատսպարում» թեմայով՝ էլեկտրական շչակի գործարկմամբ։
Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատն Ապարանի 2-րդ հիմնական դպրոցում իրականացրել է ուսումնավարժություն «Տարհանման եւ հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ուսումնական հաստատություներում» թեմայով:
Արտենի համայնքում շտաբային ուսումնավարժությունը «Քաղաքացիական պաշտպանության համակարգի՝ խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպում» թեմայով էր։
Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ
Լուսանկարները տրամադրել են փրկարարները