Գլխավոր Վերլուծություն Մայիսի խոշոր հրդեհները

Մայիսի խոշոր հրդեհները

622
Տարածել

2018 թվականի մայիսին ՀՀ ԱԻՆ Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունում հաշվառվել է 88 հրդեհ` 48,5 միլիոն դրամի նյութական վնասով: Զոհվել է 1 մարդ, եւս 1-ը ստացել է վնասվածք:

Խոշոր հրդեհներից են`

  1. 8 մայիսի, Արագածոտնի մարզ, գյուղ Սասունիկ, գինու արտադրամաս: Նյութական վնասը՝ 28 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ պարզաբանվում է:
  2. 10 մայիսի, Արմավիրի մարզ, գյուղ Մյասնիկյան, բնակելի տուն: Նյութական վնասը՝ 5 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ պարզաբանվում է:
  3. 14 մայիսի, Գեղարքունիքի մարզ, գյուղ Աղբերք, բնակելի տան խորդանոց: Նյութական վնասը՝ 600 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը` բաց կրակ:
  4. 21 մայիսի, Կոտայքի մարզ, գյուղ Ներքին Արտամետ, վագոն-տնակ: Նյութական վնասը՝ 2 200 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրական հաղորդալարերի կարճ միացում:
  5. 24 մայիսի, քաղաք Երեւան, Հաղթանակ II թաղամաս, մասնավոր չշահագործվող շինություն: Նյութական վնասը՝ 500 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը` էլեկտրական հաղորդալարերի կարճ միացում:

Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչություն