Գլխավոր Նորություններ  Բյուջե-2018

 Բյուջե-2018

656
Տարածել

ԱԻՆ. պետական քաղաքականության հիմնական ուղղությունները չեն փոխվել

Սեպտեմբերի 28-ին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովին: Ըստ նախագծի, հաջորդ տարվա բյուջեի եկամտային մասը կազմելու է 1,307 տրիլիոն դրամ՝ 100 մլրդով ավելի, քան այս տարի: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով՝ կառավարությունը մտադիր է հաջորդ տարի ավելացնել եկամուտներն ու ծախսերը՝ ի հաշիվ հարկային վարչարարության խստացման և ապահովել 4,5 տոկոս տնտեսական աճ:

Արտակարգ իրավիճակների ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները չեն փոխվել. արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանություն, բնական և մարդածին աղետների ռիսկի նվազեցում, հնարավոր հետևանքների կանխարգելում և վերացում՝ այս ամենը պետության անվտանգության ապահովման տրամաբանության մեջ:

Այս նպատակների համար արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումներ տարբեր չափով կֆինանսավորվեն. փրկարար ծառայություն՝ 8,704 մլրդ, սեյսմիկ պաշտպանության ծառայություն՝ 733,888 միլիոն, պետական աջակցություն հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին՝ 7,721 մլն, հիդրոօդերևութաբանական ծառայություններ՝ 1,07 մլրդ և այլն:

Պետական բյուջեի նախագծի մասին առավել մանրամասն՝ «Բյուջե-2018»-ի խորհրդարանական քննարկումների ժամանակ՝ նոյեմբերին: