Գլխավոր Վերլուծություն ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

633
Տարածել

Հոկտեմբերի 4-6-ը «Բեսթ Ռեզորթ Աղվերան» համալիրում կկայանա «Շրջակա միջավայրի գիտություններ. կենսոլորտային տարածքը որպես կայուն զարգացման գերազանցության մոդել» խորագրով եռօրյա աշնանային երիտասարդական գիտական դպրոց։ Դպրոցը նախատեսված է 18-35 տարեկան համար։

Հայաստանի և միջազգային ճանաչում ունեցող գիտնականներն ու մասնագետները կկարդան դասախոսություններ, կիրականացվեն տեսական ու գործնական՝ դաշտային աշխատանքներ։

Ծրագրի ավարտից հետո լավագույն մասնակիցները կներգրավվեն Հայաստանի Հանրապետությունում առաջին՝ «Դիլիջան կենսոլորտային տարածքի» մշակման և պլանավորման աշխատանքներին։ Կտրվի Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի հավաստագիր։

Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է, մասնակիցների քանակը սահմանափակ է։ Մասնակցությունն անվճար է։ Դիմելու համար հայտը լրացրե՛ք այստեղ։

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ