Օգոստոսի 15-21-ը ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 1 երկրաշարժ, մասնավորապես՝ օգոստոսի 20-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 15 կմ արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ՝
- օգոստոսի 15-ին Վրաստանում՝ Գուրջաանի քաղաքից 48 կմ հարավ-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ,
- օգոստոսի 17-ին Վրաստանում՝ Գուրջաանի քաղաքից 41 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ,
- օգոստոսի 20-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 28 կմ հարավ-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ՝
- օգոստոսի 15-ին Թայվանի Հուալյան քաղաքից 25 կմ դեպի հարավ-արևելք՝ 6.0 մագնիտուդով,
- օգոստոսի 17-ին Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքից 91 կմ դեպի արևելք՝ 7.0 մագնիտուդով։ Երկրաշարժին հետևել է 5 և ավելի մագնիտուդով 4 երկրաշարժ:
ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ