Օգոստոսի 8-14-ը ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 1 երկրաշարժ, մասնավորապես՝ օգոստոսի 11-ին Հայաստանում` Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք՝ 5-6 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ՝ օգոստոսի 14-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 47 կմ հյուսիս-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ՝
- օգոստոսի 8-ին Ճապոնիայի Կոգոշիմա պրեֆեկտուրայի Կոգոշիմա քաղաքից 90 կմ դեպի հյուսիս-արևելք՝ 7.1 մագնիտուդով,
- օգոստոսի 10-ին Օխոտի ծովում՝ Ռուսաստանի Սախալին կղզու հարավային մասում գտնվող Յուժնո-Սախալինսկ քաղաքից 158 կմ դեպի հյուսիս-արևելք՝ 6.5 մագնիտուդով։
ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ