Գլխավոր Վերլուծություն ՋՐՀԵՂԵՂԻ ՀԱՍՑՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ՝ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ

ՋՐՀԵՂԵՂԻ ՀԱՍՑՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ՝ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ

532
Տարածել

Հունիսին հրատարակվել են Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-ի ջրհեղեղի հետևանքով բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատման (ԲԿԱԳ՝ MIRA) արդյունքները։

Վերլուծությունն իրականացրել է Միավորված ազգերի կազմակերպության Երկրի թիմը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համակարգմամբ, ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի, ՄԱԿ-ի մանկական հիﬓադրաﬕ, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և մի շարք այլ միջազգային կառույցների ներդրուﬓերով և դաշտային աջակցությամբ: Գնահատման գործընթացին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և ներքին գործերի նախարարությունները։ Դաշտային տվյալների հավաքագրմանն աջակցել են նաև ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, Ստեփանավանի «Լոռէ» փրկարարական կամավոր ջոկատը և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»՝ ԱՌՆԱՊ հիմնադրամը։

Տվյալների վերլուծության համար օգտագործվել են նախարարությունների և գերատեսչությունների մշակած զեկույցները, տուժած տարածքների վերաբերյալ ՄԱԿ-ի արբանյակային կենտրոնի (UNOSAT) վերլուծությունները, ՄԱԶԾ-ի հեռահար զոնդավորման գնահատուﬓերը, անօդաչու թռչող սարքերից ստացված պատկերները։

Ներկայացնում ենք զեկույցի կարևոր կետերը։

       Վնասված և ավերված ենթակառուցվածքների մասով՝

  • Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերի 9 խոշորացված համայնքում ջրհեղեղից տուժել է 40839 մարդ։ Գրանցվել էր 4 զոհ, 2382 մարդ ժամանակավորապես տարհանվել էր։ Ջրի տակ էր անցել 464 բնակելի տուն, որոնցից 217-ը մասամբ ﬖասվել էր կամ ամբողջությամբ ավերվել։ Առավել տուժել էին Ալավերդի, Տաշիր, Գյուլագարակ և Նոյեմբերյան համայնքները։
  • Շարքից դուրս էին եկել 41,8 կմ ճանապարհ, 1,8 կմ երկաթուղի, 3,3 կմ գետապաշտպան թմբեր, 24 կամուրջ, 44 ավելի փոքր հետիոտնային և կոմունալ նշանակության կամուրջ։ Վնասվել կամ ոչնչացվել էր 123 ավտոﬔքենա։
  • Ցեխի և տիղﬕ ﬓացորդների պատճառով անօգտագործելի է դարձել 2453 հա հողատարածք: Վնասվել էին 13 ձկնաբուծարան, 7 ոռոգման համակարգեր, այդ թվում՝ պոմպակայաններ և ոռոգման ուղիներ։
  • Տուժել էին 97 փոքր և միջին ձեռնարկատիրություն և 5 արդյունաբերական օբյեկտ՝ ներառյալ բենտոնիտի և քարի արտադրություններ։ Վնասվել էին նաև համայնքային ենթակառուցվածքներ՝ լցակայան, հիդրոէլեկտրակայաններ, ﬔկական դպրոց և մանկապարտեզ, 2 առողջապահական հաստատություն։
  • Վնասվել կամ ավերվել էր 3,4 կմ ջրի և կոյուղու խողովակ։

Ոչ պարենային միջոցների և ապաստանների մասով՝

  • Վնասվել կամ ավերվել էր 464 բնակելի տուն։ Աﬔնաշատը տուժել էին Քարկոփը, Ալավերդին և Տաշիրը, որտեղ ընդհանուր առմամբ գտնվում էր մոտ 700 փախստական: Քարկոփ բնակավայրն ամբողջությամբ տարհանվել էր՝ 270 մարդ, այդ թվում՝ 72 երեխա։ Գրանցվել էր ոչ պարենային ապրանքների խիստ անհրաժեշտություն՝ խոհանոցային պարագաներ, մահճակալներ, անկողնային պարագաներ, հագուստ և հիգիենայի պարագաներ:

    Պաշտպանությանն մասով՝

  • Տավուշի և Լոռու մարզերի 9 խոշորացված համայնքում, որտեղ բնակվում են ընդհանուր 202 708 մշտական բնակիչ և 4471 փախստական, մոտ 40839 անհատ կրել էր ջրհեղեղի հետևանքների ուղղակի ազդեցությունը։
  • Լուրջ ﬖասները համայնքները դարձրել էին ավելի խոցելի՝ սրելով նախկինում առկա մարտահրավերները՝ ﬕայնակ կանանց գլխավորությամբ տնային տնտեսությունների պահպանությունը, հատուկ կարիքներ ունեցող անձանց խնամքը, գյուղատնտեսական հողերը և կենդանիներին կորցրած անձանց ապրուստի խնդիրը։ Խիստ ազդեցության ենթարկված տարածքներում մեծ խնդիր էր կենսական նշանակության ծառայությունների անհասանելիությունը, ինչը հանգեցրել էր սթրեսի բնակչության շրջանում։

   Պարենային անվտանգության մասով՝

  • Ջրհեղեղից հետո հարյուրավոր անձինք ժամանակավոր բնակություն էին հաստատել հարազատների տանը կամ հյուրանոցում՝ օգտվելով տեղական իշխանությունների կողﬕց տրամադրված և տեղական շուկաներից գնված սննդից: Ախթալայի 7 բնակավայրերում ﬔկուսացված էր մոտ 3200 մարդ, սննդի բաշխման համար հաղորդակցությունն ապահովվում էր ﬕայն նեղ, անկայուն լեռնային ճանապարհով։ Սննդամթերքի լուրջ խնդիր կար Քարկոփ գյուղում։
  • Վնասվել էին կարտոֆիլի, հացահատիկի, բանջարաբոստանային կուլտուրաների հարյուրավոր հեկտար ցանքատարածություններ, ինչպես նաև պտղատու այգիներ։ Սելավաջրերը քայքայել-տարել էին հողի բերրի վերին շերտը, նվազեցրել հողի բերրիությունը։
  • Անկել էին գյուղատնտեսական կենդանիներ։ Միայն Ալավերդի համայնքում կորել էր 1378 անասուն։ Վնասվել էր 13 ձկնաբուծարան:

   Առողջապահության մասով՝

  • Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն (ՀՎԱԿԿ) անցկացրել էր աﬔնօրյա լաբորատոր մոնիտորինգ։ Վարակիչ հիվանդությունների դեպքեր չէին գրանցվել։ Հոգեկան առողջությունը և սոցիալ-հոգեբանական աջակցությունը ճանաչվել էին որպես առողջության հիմնական կարիքներ՝ տուժած բնակչության շրջանում ունեցվածքի և եկամուտների զգալի կորստի պատճառով:
  • Ախթալա համայնքն իր 7 գյուղերով մասամբ մեկուսացվել էր քանդված կամրջի պատճառով։ Բնակչությանը հնարավորություն էր տրվել անցնել գետը` օգտագործելով ժամանակավոր կառուցված թեթև կամուրջ: Ջրային ենթակառուցվածքները վնասվել էին, ինչի հարցը պետությունը լուծեց՝ ժամանակավորապես մատակարարելով շշալցված ջուր։

 Կրթության մասով՝

  • Քարկոփ բնակավայրում տուժել էր մեկ դպրոց։ 332 ժամանակավոր տարհանվածներից գրեթե 90-ը երեխա էր։ Քարկոփի մանկապարտեզ հաճախող երեխաների ﬔծ մասը տարհանվել էր հարևան Ճոճկան բնակավայր։
  • Սանահին բնակավայրի կամրջի փլուզման պատճառով մեկուսացված վիճակում էր 160 մարդ, այդ թվում՝ 35 երեխա։ Տուժած երեխաների ընդհանուր թիվը գնահատվում էր մոտ 300 հոգի։

Ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների մասով՝

  • Վնասվել էին կոյուղու և խﬔլու ջրի ընդհանուր 3400 ﬔտր երկարությամբ խողովակաշարեր։ Գազի, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման համակարգերը կարիք ունեին ամբողջական վերակառուցման։
  • Ջրերի աղտոտվածության և սանիտարական վնասված ենթակառուցվածքների պատճառով ﬔծացել էին առողջական վտանգները՝ հատկապես Այրումում, որտեղ ավերվել էին կոյուղագծերը։ Անկած կենդանիներով աղտոտված ջրերը ստեղծել էին ջրի միջոցով փոխանցվող հիվանդությունների համար նպաստավոր պայմաններ։
  • Այրում բնակավայրի ենթակառուցվածքների, այդ թվում՝ կոյուղու ու խմելու ջրի խողովակաշարերի վնասվելու պատճառով տուժել էր մոտ 1200 մարդ։

Որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքներն ընթացել էին մի քանի ուղղությամբ։ Ներքին գործերի նախարարությունը ներգրավել էր 136 թիմ և 42 օպերատիվ խումբ՝ ընդհանուր 1809 փրկարար ծառայող։ Փրկարարների ջանքերով կառուցվել էր երկու ժամանակավոր հետիոտնային կամուրջ Քարկոփում և Սանահինում:

Այս աղետը վերհանեց մի շարք բացեր՝

  • ազդակիր տարածքների ոչ բոլոր բնակավայրերն են ապահովված վաղ ազդարարման ֆունկցիոնալ համակարգերով,
  • աղետների ռիսկի կառավարման տեղական կարողությունները զգալիորեն ցածր են անհրաժեշտ մակարդակից՝ անբավարար պլանավորման, կանխարգելման, պատրաստվածության, ռիսկերի մոդելավորման, արձագանքման և ﬔղմացման փուլերում չօգտագործված մասնագիտական և նյութական ռեսուրսներով,
  • անհապաղ արձագանքման ընթացակարգերի վերաբերյալ բնակչության իրազեկվածությունը բավարար չէ:

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները՝ համացանցից