Գլխավոր Վերլուծություն ՆԳՆ ՍՊՏԾ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ ՉԻ ԳՐԱՆՑՎԵԼ

ՆԳՆ ՍՊՏԾ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ ՉԻ ԳՐԱՆՑՎԵԼ

253
Տարածել

Հուլիսի 25-31-ը ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ՝

  • հուլիսի 25-ին Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Թովուզ քաղաքից 32 կմ հյուսիս-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ,
  • հուլիսի 26-ին Վրաստանում՝ Գուրջաանի քաղաքից 34 կմ հարավ-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ,
  • հուլիսի 28-ին Ադրբեջանում՝ Մինգեչաուր քաղաքից 34 կմ հյուսիս-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ,
  • հուլիսի 29-ին Վրաստանում՝ Գուրջաանի քաղաքից 31 կմ հարավ՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 1 երկրաշարժ, մասնավորապես՝ հուլիսի 29-ին Տոնգայի Նուկուալոֆա քաղաքից 145 կմ դեպի հյուսիս-արևելք՝ 6.0 մագնիտուդով: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

 

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ