Գլխավոր Վերլուծություն ՍՊՏԾ-Ն ԱՄՓՈՓՈՒՄ Է ՀՈՒՆԻՍԻՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ

ՍՊՏԾ-Ն ԱՄՓՈՓՈՒՄ Է ՀՈՒՆԻՍԻՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ

495
Տարածել

   ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» բնակչության հետ տարվող աշխատանքների վարչությունն ամփոփում է հունիսին կատարած աշխատանքը՝

  • Երևան քաղաքի 8 նախադպրոցական ուսումնական հաստատությունում իրականացվել է սեյսմապաշտպանության վարքականոնի ուսուցում: Մասնակցել է 551 սան, 142 դաստիարակ և աշխատակից:
  • Արմավիրի մարզի 6 նախադպրոցական ուսումնական հաստատությունում ուսուցանվել է 389 սան, 68 դաստիարակ և աշխատակից:
  • Սյունիքի մարզի 10 նախադպրոցական ուսումնական հաստատությունում ուսուցանվել է 395 սան, 54 դաստիարակ և աշխատակից:
  • Շիրակի և Լոռու մարզերի 12 նախադպրոցական ուսումնական հաստատությունում ուսուցանվել և տարհանման է մասնակցել 424 սան, 84 դաստիարակ և աշխատակից:
  • Ճանաչողական այցի շրջանակում «Գառնի երկրաֆիզիկական դիտարան» են այցելել Աբովյան քաղաքի մեկ դպրոցի 23 աշակերտ և 15 ուսուցիչ։

   Ընդհանուր՝ Երևան քաղաքում և մարզերում ուսուցանվել և տարհանվել է 2145 անձ:

   Աշխատանքները կրում են շարունակական բնույթ:

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել է ԲՏԱ վարչությունը