Գլխավոր Վերլուծություն ՆԳՆ ՍՊՏԾ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ ՉԻ ԳՐԱՆՑՎԵԼ

ՆԳՆ ՍՊՏԾ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ ՉԻ ԳՐԱՆՑՎԵԼ

470
Տարածել

   Հունիսի 27-ից հուլիսի 3-ը ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

   Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ նույնպես չի գրանցվել: Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ՝

  • հունիսի 28-ին Հարավային Պերուի Արևիպա նահանգի Աքարի քաղաքից 51 կմ հարավ-արևելք՝ 7.2 մագնիտուդով,
  • հունիսի 29-ին Հարավային Պերուի Արևիպա նահանգի Աքարի քաղաքից 71 կմ հարավ-արևելք՝ 6.1 մագնիտուդով։

   Երկրաշարժերի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:

 

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ