Գլխավոր Վերլուծություն ՆԳՆ ՍՊՏԾ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 1 ԵՐԿՐԱՇԱՐԺ

ՆԳՆ ՍՊՏԾ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 1 ԵՐԿՐԱՇԱՐԺ

544
Տարածել

   Հունիսի 20-26-ը ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 1 երկրաշարժ, մասնավորապես՝ հունիսի 20-ին Հայաստանի Ալավերդի քաղաքից 3 կմ հյուսիս-արևելք՝ 2 բալ ուժգնությամբ։

   Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ՝

  • հունիսի 23-ին Թուրքիայում՝ Արդահան քաղաքից 33 կմ հարավ-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ․
  • հունիսի 23-ին Թուրքիայում՝ Արդահան քաղաքից 37 կմ հարավ-արևելք՝ 4-5 բալ ուժգնությամբ․
  • հունիսի 26-ին Իրանում՝ Մակու քաղաքից 33 կմ հարավ-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ։

   Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ՝

  • հունիսի 23-ին Վենեսուելայի Սուկրե նահանգի Կարուպանո քաղաքից 66 կմ դեպի հյուսիս-արևելք՝6.1 մագնիտուդով․
  • հունիսի 23-ին Վանուատուի Պորտ Օլրի քաղաքից 53 կմ դեպի հյուսիս-արևելք՝ 6.3 մագնիտուդով։

   Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

 

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ