Հունիսի 13-19-ը ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 1 երկրաշարժ, մասնավորապես՝ հունիսի 17-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել:
Տարածաշրջանից դուրս մինչև 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ՝
- հունիսի 16-ին Պերուի Աքարի քաղաքից 56 կմ դեպի հարավ-արևելք և Բալլենի կղզեխմբի տարածքում՝ 0 մագնիտուդով: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան․
- հունիսի 18-ին Հյուսիսային Իրանի Ռազավի Խորասան նահանգի Քաշմար քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արևելք՝ 4.9 մագնիտուդով։ Զոհվել է 4 մարդ, առնվազն 120 մարդ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ:
ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ