Գլխավոր Վերլուծություն ՆԳՆ ՍՊՏԾ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ ՉԻ ԳՐԱՆՑՎԵԼ

ՆԳՆ ՍՊՏԾ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ ՉԻ ԳՐԱՆՑՎԵԼ

625
Տարածել

   Հունիսի 6-12-ը Ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ  չի գրանցել։

   Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 6 երկրաշարժ՝

  • հունիսի 7-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 14 կմ հյուսիս-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ,
  • հունիսի 7-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ,
  • հունիսի 9-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 6 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ,
  • հունիսի 10-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 39 կմ հյուսիս-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ,
  • հունիսի 10-ին Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ,
  • հունիսի 12-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 19 կմ հյուսիս-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ։

   Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է մեկ երկրաշարժ, մասնավորապես՝ հունիսի 9-ին Հարավխաղաղօվկիանոսային լեռնաշղթայում` 6.2 մագնիտուդով:

 

 ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ